Իմ գնահատմամբ՝ Արցախի շուրջ այս պահին չկա համաձայնություն գերտերությունների միջև։
Միաժամանակ այստեղ բախվում են երեք շահեր` թուրք-ադրբեջանական, արևմտյան և ռուսական։
Երկրի բոլոր առողջ անհատների, ուժերի առջև սուր խնդիր է դրված՝ ունենալ կամք և գիտակցում՝ վերանայելու կարևոր հարցերի շուրջ մոտեցումները՝ պայքարի բովանդակության, ձևակերպումների, արտաքին և ներքին նոր իրականության ընկալման։
Հնագույն ժամանակներից սկսած զինվորական ծառայությունը միշտ էլ եղել է պատվի գործ: Ավելին, անգամ, որոշ երկրներում այն համարվել է վերդասակարգային պարտականություն, իսկ որոշ երկրներում՝ ազնվականության մենաշնորհ:
2020-ի դեկտեմբերին թեպետ արդեն փաստ էր, որ Բերձորն ու Աղավնոն մերն են, բայց անհասկանալի էր, թե ինչու ՀՀ իշխանությունները թույլ չեն տալիս կամ առնվազն չեն խրախուսում Բերձորի բնակիչների վերադարձն իրենց տներ։
Թուրքիայից, Ադրբեջանից և ՀՀ իշխող ուժի ղեկավարից վերջին օրերին հնչեցվող ազդակներից ակնհայտ է դառնում, որ ՀՀ-Ադրբեջան, ՀՀ-Թուրքիա և Արցախի շուրջ ընթացող գործընթացները մուտք են գործել անչափ վտանգավոր փուլ։
Բերձորի, Աղավնոյի ու Սուսի մասին տարբեր քննարկումներն ու շահարկումները անվերջ են, մանավանդ որ քաղաքական շահեր ունեցող մարդիկ դրանց պակասը երբեք չեն ունենա, իսկ սովորական մարդիկ հաճախ այդպես էլ չեն իմանում իրականությունը։
Արցախի պետական կառավարման համակարգն այլևս ունակ չէ արդյունավետ կառավարելու այն բոլոր ռիսկերը՝ անվտանգությունից մինչև երկրի բնականոն զարգացում, որոնք այսօր և առաջիկա տարիներին կախված են լինելու Արցախի գլխին։
Հունիսի 27-ին և 28-ին ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրանի օբյեկտներին։ Իրանը պարտքի տակ չի մնացել՝ հարվածներ հասցնելով Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին: Հարձակումներն ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունն անվանել է Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ Իրանի ագրեսիայի պատասխան...